Դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց
17.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորի ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանն այսօրվա նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, որը բավարարվեց:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց այլ հերթի: