Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ժամանակի մասին
19.11.2021
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժինը և կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու համապատասխանաբար 2022 թվականի հունվարի 10-ին ժամը 10-ին և հունվարի 11-ին ժամը 10։00-ին:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որակավորման գրավոր քննությանը և հարցազրույցին, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկմանը, կարող են ներկա լինել և դրանց ընթացքին հետևել իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից՝ մեկ ներկայացուցիչ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որակավորման գրավոր քննությունները տեղի են ունենալու 2022 թվականի հունվարի 10-ին և 11-ին, ուստի հասարակական կազմակերպություններին առաջարկվում է մինչև 2022 թվականի հունվարի 5-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
Միաժամանակ տեղեկացվում է, որ անցկացվելիք որակավորման գրավոր քննությունների անցկացման վայրի մասին տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ