background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունում փորձագետ ներգրավելու համար

30.03.2023

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Փորձագետը՝

  • ուսումնասիրում է ՀՀ դատական իշխանությանը վերաբերող հրապարակումները, քաղվածքներ է անում դրանցից, ըստ անհրաժեշտության կազմում և հանդես է գալիս պատասխան հրապարակումներով,
  • իրականացնում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման ենթակա ամբողջ տեղեկատվության հրապարակումը, վիճակագրական տվյալների հիման վրա պատրաստում է տեղեկատվական նյութեր և հրապարակում ՀՀ դատական իշխանության պաշտոնական հաշիվներում (էջերում),
  • ՀՀ դատական իշխանության աշխատանքների թափանցիկության և հեղինակության բարձրացման նպատակով՝ պատրաստում է պատմողական, վիճակագրական տվյալներ պարունակող նյութեր, տեսանյութեր,
  • հրապարակման ենթակա դատական ակտերը ներկայացնում է հանրության համար մատչելի եղանակով՝ առանց դրանց բովանդակության ու էության փոփոխության:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը 6 (վեց) ամիս է:

 

Փորձագետի պարտականությունները՝

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ լրագրության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակութուն:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023թ. ապրիլի 4-ը ներառյալ:

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15/1:

 

Հայտարարություն սահմանափակումների բացակայության մասին՝

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները cv@court.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում՝ (ձևը կցվում է),
  2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  6. հայտարարություն ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  7. անձնական թերթիկ,
  8. մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-511-826:

Հայտնում ենք, որ սույն հաստիքն արդեն համալրվել է և որպես փորձագետ է ներգրավվել Անաիդա Մարտիրոոսյանը: