Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.05.2023
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 08.05.2023թ. «Առաջին ատյանի դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին» թիվ ԲԴԽ-48-Ո-164 որոշումը, որով որոշվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացան բաժինը, առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտության մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 95-րդ հոդվածի 4-րդ մասով և 110.1-ին հոդվածով՝ հայտարարվում է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման հատուկ կարգով ստուգում անցկացնելու մասին:
Հավակնորդը որակավորման ստուգում անցնելու նպատակով Դատական դեպարտամենտ (հասցե` ք. Երևան, Կորյունի 17, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենք) առձեռն ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած ձևի հայտ (ԲԴԽ-19-Ո-39 որոշում), ինչպես նաև Օրենսգրքով և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 2-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով մասնակիցներին առաջադրվող պահանջները, հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր քննության կազմակերպման և իրականացման ձևի ու կարգի, կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ նվազագույն պահանջների և հատուկ կարգով որակավորման ստուգման անցկացման այլ առանձնահատկություններ սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-15-Ո-55 որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի մայիսի 25-ը:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Oրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտը որոշմամբ մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված պահանջները:
Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:
Հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
Հայտերի ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչություն
(հեռ՝ (010) 511-786, 511-816, 511-819)
Ծանոթություն:
«Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվաի 38.1-կետով սահմանված
պետական տուրքի վճարումը կատարել հետևյալ
հաշվեհամարին՝ Հ/Հ՝ 900005163671
Բանկ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
Ստացող՝ ՀՀ պետական բյուջե
Նպատակը՝ «Դատավորների թեկնածությունների ցուցակի հատուկ կարգով համալրման որակավորման քննության համար»: