ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՄԲ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

06.09.2023

Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.12.2022 թվականին ընդունված և 07.01.2023 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-575-Ն սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը` տեղեկացվում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 10։00-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 11։00-ից սկսած:

Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.

 

 N

Անուն, ազգանուն

Նախնական հարցազրույցի

ժամը

Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի

օրը և ժամը

1.

Հովհաննես Ավագյան

12.09.2023թ, ժամը 10։00-ին (ազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը 10։45-ին (միջազգային փորձագետ)

 

18092023թ, ժամը 11։00-ից սկսած

2.

Կարեն Հովհաննիսյան

12.09.2023թ, ժամը 10։00-ին (միջազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը  10։45-ին (ազգային փորձագետ)

3.

Հասմիկ Խաչատրյան

12.09.2023թ․, ժամը 11։30-ին (ազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը  12։15-ին (միջազգային փորձագետ)

4.

Ազատ Դունամալյան

12.09.2023թ․, ժամը  11։30-ին (միջազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը 12։15-ին (ազգային փորձագետ)

5.

Հովիկ Շահնազարյան

12.09.2023թ․, ժամը  13։00-ին (ազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը 13։45-ին (միջազգային փորձագետ)

6.

Հայարփի Զարգարյան

12.09.2023թ․, ժամը  13։00-ին (միջազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը  13։45-ին (ազգային փորձագետ)

7.

Գոռ Մինասյան

12.09.2023թ․, ժամը 14։30-ին (ազգային փորձագետ)

12.09.2023թ․, ժամը 15։15-ին (միջազգային փորձագետ)