ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2023
Բարձրագույն դատական խորհրդում կայացավ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների համալրման նպատակով դիմած անձանց հետ հարցազրույցի փուլը: Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել ազգային և միջազգային փորձագետների հետ:
Բոլոր հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդում կայացած ամփոփիչ քննարկման և քվեարկությունների արդյունքում հարցազրույցի փուլը հաղթահարած անձինք են.
Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկվելու համար դիմած անձ - Հարություն Մանուկյան:
Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում ընդգրկվելու համար դիմած անձ – Կորյուն Գրիգորյան: