ԲԴԽ-47-Ո-103 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.04.2024
2024 թվականի ապրիլի 30-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2024 թվականի ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 30
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2024 թվականի ապրիլի 30-ի
թիվ ԲԴԽ-47-Ո-103 որոշման
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ
ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
|
ՂԱԶԱՐՅԱՆ Տիգրան Հակոբի |
1990թ., Ռուսաստանի Դաշնություն, ք. Մոսկվա |
«ԷՅ ԷԼ Քոնսալթինգ» ՍՊԸ Փաստաբանների պալատ |
Տնօրեն, Փաստաբան |
|
|
ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն Էդուարդի |
1995թ., ք․ Երևան |
Վերաքննիչ քրեական դատարան |
Դատավորի օգնական |
|
|
ՊԵՏՐՈՍՅԱՆ Սարգիս Ռաֆիկի |
1990թ., Շիրակի մարզ, ք․ Արթիկ |
Շիրակի մարզի դատախազություն |
Ավագ դատախազ |
ՑՈՒՑԱԿ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ
ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
|
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Վահե Մայիսի
|
1985թ., Տավուշի մարզ, գ․ Սարիգյուղ |
Վերաքննիչ վարչական դատարան |
Դատավորի օգնական |
|
|
ՄԽԻԹԱՐՅԱՆ Անուշ Ռոբերտի |
1990թ., Տավուշի մարզ, գ․ Ներքին Կարմիրաղբյուր |
Վերաքննիչ քաղաքացիական դատարան |
Դատավորի օգնական |
|
|
ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Հայկանուշ Արթուրի |
1989թ., ք․ Երևան |
«Առողջապահական իրավունքի կենտրոն» ՍՊԸ «Արագ» ՍՊԸ |
Փորձագետ-իրավախորհրդատու, Իրավաբան |