Ուսումնական հարցերի հանձնաժողովը հանդիպում է ունեցել ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ

26.05.2022

 

   Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանը, Հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հարությունյանը, Ջոն Հայրապետյանը և Արթուր Ստեփանյանը 2022 թվականի մայիսի 24-ին ընդունեցին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի համակարգողներ Թամարա Բարբակաձեյին, Վահե Դեմիրճյանին, ավագ ղեկավարներ Գայանե Հովհաննիսյանին և Արման Պողոսյանին:

  Հանդիպումը կազմակերպվել էր Հանձնաժողովի կողմից՝ ՀՀ-ում դատաիարվական ոլորտում եւ մասնավորապես դատավորների համար վերապատրաստումների ծրագրեր իրականացնող միջազգային կառույցների հետ հանդիպումների շարքի շրջանակներում։

  Հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանը ներկայացրեց Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, նշեց, որ Հանձնաժողովը իրականացրել է դատավորների կարիքների գնահատում, եւ իրականացրել գնահատման արդյունքների ամփոփում, ինչը կարող է նպաստել դատավորների համար կազմակերպվող կրթական ծրագրերի ու վերապատրաստումների արդյունավետության բարձրացմանը։

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատաիրավական եւ վերապատրաստումների ոլորտին առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ձեռք բերվեցին համագործակցության պայմանավորվածություններ։

  Հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ համանման քննարկումները և հետագա համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: