Մարգարիտ Զավենի Ամյան
Ծնվել է 1986 թ.-ի սեպտեմբերի 12-ին, քաղաք Դիլիջանում
Կրթություն
2002-2006թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ)
2006-2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2020-2022թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա.
Աշխատանքային գործունեություն
2022թ. ապրիլի 1-ից Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2022թ.-ից մինչ օրս Արդադարտության ակադեմիայի դասախոս
2021-2022թթ. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ
2018-2021թթ.- ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության գլխավոր մասնագետ
2017-2018թթ. Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և ՄԻԵԴ ակտերի վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ
2015-2016թթ. Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և ՄԻԵԴ ակտերի վարչության միջազգային համագործակցության բաժնի մասնագետ
2010-2015թթ. Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ
2010-2012թթ. Հյուսիսային համալսարանի դասախոս
2009-2010թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
2008-2009թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
2008 փետրվար – 2008 հոկտեմբեր ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
2007-2008թթ. փետրվար ՀՀ վճռաբեկ դատարանի դատական նիստերի քարտուղար
Մասնագիտական զարգացման ծրագրեր
2010թ. մասնակցել է Բեռլինի Հերթի կառավարման դպրոցի (Ձմեռային ակադեմիա) վերապատրաստման դասընթացների,
2022, 2023, 2024, 2025թթ. Բուդապեշտում, Տիրանայում մասնակցել է Եվրոպայի միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» նախագծի «Կանանց արդարադատության մատչելիություն՝ ԵԽ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների կիրառում» ծրագրի մենթորային վերապատրաստման դասընթացների:
Հանդիսանում է Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի «Կանանց առաջնորդության ամրապնդումը հանրային ծառայությունում» ծրագրի շրջանավարտ (2025թ).:
Այլ տեղեկություններ
Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ
«Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ,
Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում, Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը և մի շարք այլ Հայաստանյան և տարածաշրջանային ծրագրերի ղեկավար հանձնաժողովների անդամ,
2021թ.-ից մինչ օրս Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորող հայ-շվեդական բազմամյա ծրագրի պատասխանատու,
2022թ.-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման էլեկտրոնային հարթակի (HELP) Հայաստանի ներկայացուցիչ:
2026թ.-ից հանդիսանում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ:
2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ՝ 4 տարի ժամկետով:
Հեղինակ Է թվով 3 գիտական հոդվածների:
Արժանացել է Արդարադատության ակադեմիայի շնորհակալագրերի, պատվոգրի, Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի հուշամեդալի, Արդարադատության ակադեմիայի հուշամեդալի,Դատական դեպարտամենտի աշխատակիցների միության արհեստակցական կազմակերպության շնորհակալագրի:
Շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Գերազանց տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: