ԲԴԽ-84-Ո-248 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.09.2023

             Քննարկելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը, հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով կազմավորված մրցութային հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Մրցույթի արդյունքներն ամփոփելու և Բարձրագույն դատական խորհուրդ թեկնածուներ ներկայացնելու մասին» թիվ 7 որոշումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 18-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման 2-րդ հավելվածի 19-րդ և 22-րդ կետերով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

            1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրել Էլինա Գյուրջյանին՝ 4 տարի ժամկետով:

            2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                  2023թ. սեպտեմբերի 26

                           ք. Երևան  

Ֆայլ