ԲԴԽ-4-Ո-11 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՏԱԹԵՎԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԲՈՐԻՍ ԲԱԽՇԻՅԱՆԻՆ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ՍՈՒՂՅԱՆԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.01.2024
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների գրությունները նշված դատարաններում առկա աշխատանքային ծանրաբեռնվածության, դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության, դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու վերաբերյալ, համապատասխան ռեզերվային դատավորների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Գևորգ Պողոսյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարինե Դավթյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
4. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
5. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Բորիս Բախշիյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
6. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Արմեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
7. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Վարդան Սուղյանին 2024 թվականի հունվարի 23-ից գործուղել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունվարի 22
ք. Երևան
Ֆայլ