ԲԴԽ-16-Ո-36 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ, ԺԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ, ԱՐՄԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ, ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԳՐԻԳՈՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՄԱՐԻՆԱ ՏԱՇՉՅԱՆԻ, ՌՈՒԲԵՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԴԻՐՅԱՆԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
21.02.2024
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Գայանե Մազմանյանի, Ժաննա Ասատրյանի, Հովհաննես Ղազարյանի, Տաթևիկ Ստեփանյանի, Արման Օհանյանի, Արշակ Պետրոսյանի, Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Արմինե Սաֆարյանի, Արամ Մկրտչյանի, Գրիգորի Վարդանյանի, Ալֆրեդ Վարդանյանի, Մարինա Տաշչյանի, Ռուբեն Բունիաթյանի, Արմենուհի Բադիրյանի, Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, համապատասխան դատարանների նախագահների գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Գայանե Մազմանյանի, Ժաննա Ասատրյանի, Հովհաննես Ղազարյանի, Տաթևիկ Ստեփանյանի, Արման Օհանյանի, Արշակ Պետրոսյանի, Նաիրա Ավետիսյանի, Տիգրան Գրիգորյանի, Արմինե Սաֆարյանի, Արամ Մկրտչյանի, Գրիգորի Վարդանյանի, Ալֆրեդ Վարդանյանի, Մարինա Տաշչյանի, Ռուբեն Բունիաթյանի և Արմենուհի Բադիրյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 22-ից մարտի 22-ը ներառյալ։
2.Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 22-ից մարտի 22-ը ներառյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. փետրվարի 21
ք. Երևան
Ֆայլ