ԲԴԽ-44-Ո-100 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԿԱԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.04.2024
Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Վարչական դատարանի և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անոտնյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի ապրիլի 23-ից մայիսի 23-ը ներառյալ:
2. Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի ապրիլի 23-ից մայիսի 23-ը ներառյալ:
3. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի մայիսի 2-ից հուլիսի 2-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 22
ք. Երևան
Ֆայլ