ԲԴԽ-47-Ո-103 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30.04.2024
2024 թվականի ապրիլի 30-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 109-րդ հոդվածի 9-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. 2024 թվականի ապրիլի 30-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմել և հաստատել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժիններով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 30
ք. Երևան
Ֆայլ