ԲԴԽ-13-Ո-18 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17.02.2025
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1․ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 2-րդ հավելվածի 54-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «4» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածի 57.1-ին կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «4» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածի 99-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «8» թիվը փոխարինել «10» թվով,
- Որոշման 2-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «747» թիվը փոխարինել «753» թվով,
- Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 70.1-ին և 70.2-րդ կետերով.
«
|
70.1. |
Առաջին բաժնի գլխավոր մասնագետ |
մասնագիտական, 1-ին |
1 |
|
70.2. |
Ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ |
մասնագիտական, 1-ին |
1 |
»,
6) Որոշման 3-րդ հավելվածի 89-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
7) Որոշման 3-րդ հավելվածի 90-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
8) Որոշման 3-րդ հավելվածի 91-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով,
9) Որոշման 3-րդ հավելվածի 100-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով,
10) Որոշման 3-րդ հավելվածի 106-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «3» թվով,
11) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 122.1-ին կետով.
«
|
122.1. |
Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատավորների ընդհանուր ժողովի և հանձնաժողովների գործունեության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ |
մասնագիտական, 6-րդ |
1 |
»,
12) Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «532» թիվը փոխարինել «538» թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. փետրվարի 17
ք. Երևան
Ֆայլ