ԲԴԽ-14-Ո-23 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԷԴԳԱՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՉԻՉՈՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.02.2025

Քննարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի և Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի և Սնանկության դատարանի նախագահի համաձայնությունները, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                          ՈՐՈՇՈՒՄ է

1․Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Մանասյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի փետրվարի 25-ից մինչև 2025 թվականի մարտի 25-ը ներառյալ:

2․Սնանկության դատարանի դատավոր Արմեն Չիչոյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի մարտի 3-ից մինչև 2025 թվականի մայիսի 5-ը ներառյալ:

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                 Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 2025թ. փետրվարի 24

                     ք. Երևան

Ֆայլ