ԲԴԽ-15-Ո-24 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ` ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
25.02.2025
Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 36-6225 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի փետրվարի 25-ից համարվում է թափուր։
2. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի փետրվարի 25-ից՝ Վերաքննիչ քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. փետրվարի 25
ք. Երևան
Ֆայլ