ԲԴԽ-18-Ո-29 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

03.03.2025

 

2025 թվականի մարտի 3-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

 1. Հանրապետության նախագահին առաջարկել Կարեն Բարսեղի Զարիկյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                   Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

2025թ. մարտի 3

ք. Երևան

 

Ֆայլ