ԲԴԽ-21-Ո-38 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.03.2025

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի        1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                    Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

     1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «դ1» պարբերության առաջին նախադասության «Գարեգին Նժդեհի 23 և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերը փոխարինել «Արա Սարգսյան 5/1 հասցեն» բառերով,
  2. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «զ» պարբերության առաջին նախադասության «, Մասիսի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, ք. Մասիս, Հերացու փողոց 26/31 հասցեն, Ստեփանավանի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդան փողոց 53 հասցեն, Վայքի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Վայք, Ջերմուկի խճուղի 8 հասցեն» բառերը հանել,
  3. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ը» պարբերության առաջին նախադասության «Երիտասարդական փողոց, թիվ 2/1» բառերը փոխարինել «Երիտասարդության փողոց, թիվ 2» բառերով,
  4. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժա» պարբերության առաջին նախադասության «Էջմիածնի խճուղի 65» բառերը փոխարինել «Տիգրան Մեծի 65» բառերով,
  5. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժե» պարբերության առաջին նախադասության «Գարեգին Նժդեհի 149» բառերը փոխարինել «Գարեգին Նժդեհի փողոց, 99/1 շենք» բառերով, «Լեոնիդ Ազգալդյանի 2» բառերը փոխարինել      «Լեոնիդ Ազգալդյան փողոց, 1-ին նրբ., շենք 3» բառերով:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

 

 

             2025թ. մարտի 17

                        ք. Երևան

Ֆայլ