ԲԴԽ-26-Ո-50 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.04.2025

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 884-Լ որոշման և Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2024 թվականի հունիսի 19-ի թիվ 36 արձանագրության պահանջներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1.«Դատական համակարգ» համակարգչային ծրագրի և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի անխափանությունն ապահովելու համար ամպային ծառայությունների ձեռք բերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» /4232/ հոդվածին հատկացնել 24 200 000 (քսանչորս միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

2.Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                             

           ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                   Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

                2025թ. ապրիլի 17

                        ք. Երևան

Ֆայլ