ԲԴԽ-38-Ո-77 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏՈՒՇ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ` ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

03.06.2025

Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 03/12.9/11953-25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի  1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի հունիսի 3-ից համարվում է թափուր։

2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի հունիսի  3-ից՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:

 

 

       ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                              Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                          

          2025թ. հունիսի 3

                ք. Երևան

 

Ֆայլ