ԲԴԽ-38-Ո-79 2025թ. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.06.2025

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում`

1.           Դատական դեպարտամենտի և «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-24/02» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերում հակահրդեհային համակարգերի վերանորոգման, պահպանման և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» /4241/ հոդվածին հատկացնել 10 000 000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

2.          Դատական դեպարտամենտի և «ՄԱՍԻՍ» ՍՊԸ-ի միջև 16.05.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/05-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 17 436 114 (տասնյոթ միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:

3.          Դատական դեպարտամենտի և «Ույուտ Սենթր» ՍՊԸ-ի միջև 10.07.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/07-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրի քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 15 752 359 (տասնհինգ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր հիսունինը) ՀՀ դրամ:

4.          Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                                                             

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

             ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                              Ա.ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

                2025թ. հունիսի 3

                       ք. Երևան

 

Ֆայլ