ԲԴԽ-47-Ո-94 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
07.07.2025
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ժորա Չիչոյանի և Սուսաննա Գզոգյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, նույն դատարանի նախագահի համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ժորա Չիչոյանի և Սուսաննա Գզոգյանի անուն-ազգանունները, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի հուլիսի 8-ից 2025 թվականի սեպտեմբերի 8-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հուլիսի 7
ք. Երևան
Ֆայլ