ԲԴԽ-57-Ո-109 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.09.2025
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Ժորա Չիչոյանի և Սուսաննա Գզոգյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և նույն դատարանների նախագահների համաձայնությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 9-ից 2025 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի նոյեմբերի 3-ը ներառյալ:
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի հոկտեմբերի 3-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 2
ք. Երևան
Ֆայլ