ԲԴԽ-57-Ո-111 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
02.09.2025
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում`
- Դատական դեպարտամենտի և «Հոսիկար Շին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 15 892 491 (տասնհինգ միլիոն ութ հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Ավագ-Շին» ՍՊԸ-ի միջև 10.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդան և Եղվարդ քաղաքների նստավայրերի վարչական շենքերում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 10 776 278 և 510 516 (տասը միլիոն յոթ հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր յոթանասունութ և հինգ հարյուր տասը հազար հինգ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի միջև 10.04.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-4» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 3 793 540 (երեք միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Իմպեքս-Շին» ՍՊԸ-ի միջև 21.05.2024թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/05-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառ քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 14 312 042 (տասնչորս միլիոն երեք հարյուր տասներկու հազար քառասուներկու) ՀՀ դրամ:
- Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 2
ք. Երևան
Ֆայլ