ԲԴԽ-64-Ո-123 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻՆ, ՎԱՐԴԳԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԳԻՎԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՍԱՐԳԻՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՎԱՐԴԳԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ՄԵՐԻ ՄՈՍԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԴԱԴՈՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.09.2025

Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Խաչիկ Ղազարյանի, Վահե Դոլմազյանի, Վարդգես Սարգսյանի, Գիվի Հովհաննիսյանի, Տիգրան Դավթյանի, Արամ Գրիգորյանի, Սարգիս Պետրոսյանի, Վարդգես Ստեփանյանի, Մերի Մոսինյանի և Սարգիս Դադոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի    1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով նախատեսված 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ից 2025 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ:

2. Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Վահե Դոլմազյանին, Վարդգես Սարգսյանին, Գիվի Հովհաննիսյանին, Տիգրան Դավթյանին, Արամ Գրիգորյանին, Սարգիս Պետրոսյանին, Վարդգես Ստեփանյանին, Մերի Մոսինյանին և Սարգիս Դադոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ից 2025 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

                 

           2025թ. սեպտեմբերի 16

                     ք. Երևան

Ֆայլ