ԲԴԽ-67-Ո-128 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆԻՆ, ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ԵԼԵՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ, ՀԵՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.09.2025
Քննարկելով Վարչական դատարանի դատավորներ Կարեն Զարիկյանի, Գրիգոր Առաքելյանի, Մհեր Պետրոսյանի, Արթուր Ծատուրյանի, Ելենա Առաքելյանի, Աննա Դիլբարյանի, Հերմինե Մուրադյանի և Արմեն Ներսիսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ՝ սահմանել 30% տոկոսաչափ։
2․ Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ սահմանել 60% տոկոսաչափ:
3․ Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ՝ սահմանել 70% տոկոսաչափ:
4․ Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ սահմանել 80% տոկոսաչափ:
5․ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ սահմանել՝ 80% տոկոսաչափ:
6․Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սահմանել՝ 90% տոկոսաչափ։
7․Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ՝ սահմանել 90% տոկոսաչափ։
8․ Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանին բաշխվելիք գործերի համար 2025 թվականի սեպտեմբերի 30-ից 2025 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ՝ սահմանել 90% տոկոսաչափ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. սեպտեմբերի 29
ք. Երևան
Ֆայլ