ԲԴԽ-74-Ո-137 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՎԱՀԵ ԴՈԼՄԱԶՅԱՆԻՆ, ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՄԵՐԻ ՄՈՍԻՆՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՐԳԻՍ ԴԱԴՈՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20.10.2025

 

         Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Խաչիկ Ղազարյանի, Վահե Դոլմազյանի, Տիգրան Դավթյանի, Մերի Մոսինյանի և Սարգիս Դադոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով նախատեսված 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից 2026 թվականի ապրիլի 20-ը ներառյալ:

2. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից 2026 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

 

3. Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Վահե Դոլմազյանին, Տիգրան Դավթյանին և Մերի Մոսինյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ից 2026 թվականի մարտի 2-ը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

                 

           2025թ. հոկտեմբերի 20

                     ք. Երևան

Ֆայլ