ԲԴԽ-74-Ո-139 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2025

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» /4241/ և «Վարչական սարքավորումներ» /5122/   հոդվածներին հատկացնել համապատասխանաբար 205 000 (երկու հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ և 193 899 660 (մեկ հարյուր իննսուներեք միլիոն ութ հարյուր իննսունինը հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որից`

  1.  Դատական դեպարտամենտի և «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ        «ԴԴ-ԳՀԾՁԲ-24/02» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքերում հակահրդեհային համակարգերի վերանորոգման, պահպանման և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» /4241/ հոդվածին հատկացնել 205 000 (երկու հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:
  2. Դատական դեպարտամենտի և «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի միջև կնքվելիք թիվ «ԴԴ-ՀԲՄԱՊՁԲ-25/02» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 300 հատ ամբողջը մեկում համակարգիչների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 136 800 000 (մեկ հարյուր երեսունվեց միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ:
  3. Դատական դեպարտամենտի և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ի միջև կնքվելիք թիվ           «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-24/05-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 10 հատ ձայնագրառման համակարգերի ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել  39 342 420 (երեսունինը միլիոն երեք հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ:
  4. Դատական դեպարտամենտի և «Գոռա Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ                «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/16» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 200 հատ 3 տեղանի նստարանների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել  10 560 000 (տասը միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:
  5. Դատական դեպարտամենտի և «Արլիվաչ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ                         «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/16» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 150 հատ փաստաթղթերի պահման պահարանների ձեռքբերման նպատակով բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 7 197 240 (յոթ միլիոն հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
  6. Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 24-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                     

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

             ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝

                                                                                      ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

                2025թ. հոկտեմբերի 20

                       ք. Երևան

Ֆայլ