ԲԴԽ-77-Ո-140 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՏԻԳՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՆԵԼԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
27.10.2025
Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Տիգրան Ոսկանյանի և Նելլի Բաղդասարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և նույն դատարանի նախագահի պարտականությունները կատարողի համաձայնությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից 2026 թվականի մարտի 2-ը ներառյալ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների, հանել գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ից 2025 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. հոկտեմբերի 27
ք. Երևան
Ֆայլ