ԲԴԽ-78-Ո-141 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԴԱՎԻԹ ԴԱԲԱՂՅԱՆԻՆ, ԺԵՆՅԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

30.10.2025

Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Դաբաղյանի, Ժենյա Նազարյանի և Էդգար Կարապետյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նարեկ Գաբրիելյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել  90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից 2026 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Դաբաղյանին, Ժենյա Նազարյանին և Էդգար Կարապետյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից 2025 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

   

           2025թ. հոկտեմբերի 30

                     ք. Երևան

Ֆայլ