ԲԴԽ-79-Ո-143 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
06.11.2025
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել քրեական գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշման իմաստով ենթակա են ուսումնասիրության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 2024-2025 թվականների ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. նոյեմբերի 6
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2025թ. նոյեմբերի 6-ի
թիվ ԲԴԽ-79-Ո-143 որոշման
ԾՐԱԳԻՐ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ
|
Հ/Հ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԸՍՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ |
Հ/Հ |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
1. |
Քրեաիրավական |
1. |
Օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտերի կատարման պրակտիկա |
Ֆայլ