ԲԴԽ-81-Ո-146 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2025

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-4 որոշման 1-ին կետի    1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ         

                                                                                                    Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ        

           

 

                 2025թ. նոյեմբերի 10

                         ք. Երևան

 

Ֆայլ