ԲԴԽ-82-Ո-149 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.11.2025

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և նույն դատարանի նախագահի համաձայնությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ է

  1.   Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ից 2026 թվականի հունվարի 14-ը ներառյալ:

       2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                               Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

 2025թ. նոյեմբերի 13

                      ք. Երևան

 

Ֆայլ