ԲԴԽ-84-Ո-150 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՎԵԼ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04.12.2025

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի    1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 70%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ից 2026 թվականի փետրվարի 5-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

                 

           2025թ. դեկտեմբերի 4

                     ք. Երևան

Ֆայլ