ԲԴԽ-85-Ո-153 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.12.2025

Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2025 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 01/12.9/27922-25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի  1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                          Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

 

1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի դեկտեմբերի 11-ից համարվում է թափուր։

2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:

 

 

       ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                       Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                          

            2025թ. դեկտեմբերի 11

                     ք. Երևան

Ֆայլ