ԲԴԽ-88-Ո-161 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-122-Ո-408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
22.12.2025
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ ըստ դատական գործերի վիճակագրական դասակարգիչները և Հայաստանի Հանրապետության դատարանների և դատավորների գործունեության վերաբերյալ հրապարակվող վիճակագրական հաշվետվությունների օրինակելի ձևանմուշները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-122-Ո-408 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման 1-ին կետով սահմանված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:
- Որոշման 2-րդ կետով սահմանված Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2025թ. դեկտեմբերի 22
ք. Երևան
Ֆայլ