ԲԴԽ-89-Ո-163 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-9-Ո-13 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.12.2025

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

  1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի փետրվարի 25-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում գործի և դրա ընթացքի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունների, այդ թվում՝ եզրափակիչ և այլ դատական ակտերի ցանկը և հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-9-Ո-13 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման Հավելված 1-ի  «Քաղաքացիական գործերով հրապարակման են ենթակա հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 8-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը,

2) Որոշման Հավելված 1-ի «Սնանկության գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 12-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը,

3) Որոշման Հավելված 1-ի «Վարչական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժինը լրացնել նոր՝ 1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Դատական նիստերի ժամանակի և վայրի, հետաձգման պատճառների մասին,»,

4) Որոշման Հավելված 1-ի «Քրեական գործերով ենթակա են հրապարակման հետևյալ տեղեկությունները» վերտառությամբ բաժնի 12-րդ կետի «վայրի» բառից հետո լրացնել «, հետաձգման պատճառների» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                             Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

             2025թ. դեկտեմբերի 23

                           ք. Երևան

 

Ֆայլ