ԲԴԽ-90-Ո-165 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.12.2025

       Քննարկելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, նույն դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի  2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                 ՈՐՈՇՈՒՄ է

  1. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի  անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունվարի 5-ից 2026 թվականի մարտի 17-ը ներառյալ:

       2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                               Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

 

 2025թ. դեկտեմբերի 30

                     ք. Երևան

 

Ֆայլ