ԲԴԽ-5-Ո-5 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱԶԳԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.01.2026

Քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի          1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                           ՈՐՈՇՈՒՄ է

1. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2026 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

        ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

           ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                             Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

 

 

 

      2026թ. հունվարի 20

                        ք. Երևան

Ֆայլ