ԲԴԽ-8-Ո-9 2026թ. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.01.2026

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. 2026 թվականի հունվարի 12-ին Դատական իշխանության կազմավորման 27 ամյակին նվիրված միջոցառման արարողակարգային ընթացքը պատշաճ կերպով ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» /4237/ հոդվածին հատկացնել 10 399 725 (տասը միլիոն երեք հարյուր իննսունինը հազար յոթ հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
  2. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարչական շենքում տեղադրված ջեռուցման կաթսայի կենսագործունեությունն ապահովող թվով երկու պոմպերը շահագործման արդյունքում շարքից դուրս են եկել և կոնստրուկտիվ առանձնահատկություններից ելնելով՝ ենթակա չեն շահագործման: Պոմպերի ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 603 000 (վեց հարյուր երեք հազար) ՀՀ դրամ:
  3. Դատական դեպարտամենտի կարիքների համար մեկ պրոյեկտորի էկրանի ձեռքբերման նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:  
  4. Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետը լրացնել 22-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«22) «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառման 2026 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելվածի 23-ի»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                             

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                             ԱԹԱԲԵԿՅԱՆ       

 

 

                2026թ. հունվարի 26

                        ք. Երևան

Ֆայլ