ԲԴԽ-13-Ո-13 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՐԳԻՍ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ԶԱՐԻԿՅԱՆԻՆ, ԱՐԹՈՒՐ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ՍԱԴՈՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

09.02.2026

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանի, Վարչական դատարանի դատավորներ Կարեն Զարիկյանի, Արթուր Ծատուրյանի և Լիլիթ Սադոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված 35%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի փետրվարի 10-ից օգոստոսի 10-ը ներառյալ:

2. Վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 60%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով նախատեսված 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի փետրվարի 10-ից մարտի 6-ը ներառյալ:

3. Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 30%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 10-ից մարտի 6-ը ներառյալ։

4․ Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 10-ից ապրիլի 2-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

                 

           2026թ. փետրվարի 9

                     ք. Երևան

Ֆայլ