ԲԴԽ-14-Ո-15 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՍԱՍՈՒՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՆԱՐԵԿ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

11.02.2026

Քննարկելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանի, Սասուն Մխիթարյանի և Նարեկ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունները, ինչպես նաև նույն դատարանի նախագահի պաշտոնակատարի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Սամվել Մարդանյանին, Սասուն Մխիթարյանին և Նարեկ Բադալյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 12-ից փետրվարի 18-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                      

                                                  

           2026թ. փետրվարի 11

                     ք. Երևան

Ֆայլ