ԲԴԽ-27-Ո-21 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.03.2026
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 64 458 600 (վաթսունչորս միլիոն չորս հարյուր հիսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից`
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Դատական դեպարտամենտի և «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/01-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված 15 հատ ձայնագրառման համակարգերի ձեռքբերման նպատակով հատկացնել 59 013 600 (հիսունինը միլիոն տասներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Դատական դեպարտամենտի և «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/26-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված 1 հատ հեռուստացույցի ձեռքբերման նպատակով հատկացնել 786 000 (յոթ հարյուր ութսունվեց հազար) ՀՀ դրամ:
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Դատական դեպարտամենտի և «Նարեկ Յուրիկի Կոստանյան» Ա/Ձ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/26-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված 19 հատ ջերմային տպիչների ձեռքբերման նպատակով հատկացնել 665 000 (վեց հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ:
- «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա Դատական դեպարտամենտի և «ՄՄՄ ՏԵԽ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/26-4» ծածկագրով պայմանագրով նախատեսված Դատական դեպարտամենտի կարիքների համար 200 հատ անխափան սնուցման աղբյուրներից 100 հատ անխափան սնուցման աղբյուրների ձեռքբերման նպատակով հատկացնել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:
- Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով Դատական դեպարտամենտի կարիքների համար 13 հատ սեղանների ձեռքբերման նպատակով հատկացնել 994 000 (ինը հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ:
- Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. մարտի 12
ք. Երևան
Ֆայլ