ԲԴԽ-27-Ո-23 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

12.03.2026

Քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վաչե Մարգարյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 75%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով նախատեսված 25%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի մարտի 17-ից 2026 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

           2026թ. մարտի 12

                 ք. Երևան

Ֆայլ