ԲԴԽ-29-Ո-25 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԺՈՐԱ ՉԻՉՈՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

19.03.2026

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                              Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 95%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված 35%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի մարտի 20-ից սեպտեմբերի 21-ը ներառյալ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                        

           2026թ. մարտի 19

                 ք. Երևան

Ֆայլ