ԲԴԽ-30-Ո-27 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
25.03.2026
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին հատկացնել 9 536 616 (ինը միլիոն հինգ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր տասնվեց) ՀՀ դրամ, որից`
- Դատական դեպարտամենտի և «Հայր և որդի Գյոդականներ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-24/05-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված 45 հատ գրապահարանների ձեռքբերման նպատակով հատկացնել 1 232 640 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Արման Գաբրիելյան Վահանի» ԱՁ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/16-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված գույքից 2 հատ գրասեղանների և 2 հատ ամբիոնների ձեռքբերման նպատակով հատկացնել 88 720 (ութսունութ հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «ԿԱՐՄԵ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-25/27-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված գույքից 38 հատ գրասեղանների և 20 հատ զգեստապահարանների ձեռքբերման նպատակով հատկացնել 1 277 760 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «ԲԵՍԹ ԹՐԵՅԴԻՆԳ 20» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/02-1» ծածկագրով պայմանագրով նախատեսված 70 հատ աթոռների ձեռքբերման նպատակով հատկացնել 2 040 000 (երկու միլիոն քառասուն հազար) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Հայր և որդի Գյոդականներ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/02-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված փաստաթղթերի պահման պահարաններից 50 հատ փաստաթղթերի պահման պահարանների ձեռքբերման նպատակով հատկացնել 2 376 000 (երկու միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Տոպազ-95» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԷԱՃԱՊՁԲ-26/03» ծածկագրով պայմանագրով նախատեսված ցանցային երթուղագծիչի ձեռքբերման նպատակով հատկացնել 2 176 200 (երկու միլիոն հարյուր յոթանասունվեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
- Դատական դեպարտամենտի և «Արմար գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/06» ծածկագրով պայմանագրով նախատեսված ներկառուցված կահույքի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով հատկացնել 345 296 (երեք հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
- Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2026թ. մարտի 25
ք. Երևան
Ֆայլ