Ի ՊԱՏԱՍԽԱՆ 1in.am ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
12.07.2018
1in.am կայքի հուլիսի 11-ի «ԲԴԽ-ն լուծարե՞լ, թե՞ դատավորներին հանել, որ Վլադի գործն առաջ գնա» https://www.1in.am/2388811.html հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը, թե «…դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին և մեկ տասնյակից ավելի անձանց «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով», անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:
Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև 11.07.2018թ կայացած նիստի արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝ կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:
Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
ֆայլեր