Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են սնանկությանն առնչվող օրենսդրական բարեփոխումները

24.09.2025

image

Սնանկությանն առնչվող օրենսդրության բարեփոխումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ Եվգենյա Սիրակուզային և ԱՄՀ ներկայացուցիչ Վահրամ Ջանվելյանին։

Նա բարձր է գնահատել արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը սնանկության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ ոլորտի օրենսդրության, այդ թվում սնանկության նոր օրենսգրքի մշակման լայնածավալ աշխատանքներին։

Էդգար Հովհաննիսյանը շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն ի սկզբանե ներգրավված է եղել այդ գործընթացում, կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ դատավորների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, փորձագետների հետ։

Ստեղծվել է նաև օրենսգրքի մշակման հատուկ հարթակ իրավիճակի՝ վերլուծության, խնդիրների քննարկման ու լուծման նպատակով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամը ներկայացրել է սնանկության դատարանի գործունեությանն ու առանձնահատկություններին վերաբերող տվյալներ։

Էդգար Հովհաննիսյանը խոսել է նաև դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղիների՝ մասնավորապես Սնանկության դատարանը նոր դատավորներով համալրելու անհրաժեշտության և այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին։

Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող հարցեր։

Էդգար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ սնանկության էլեկտրոնային մոդուլն արդեն ավարտական փուլում է և նախատեսվում է ներդնել տարեվերջին։

Կողմերը խոսել

են սնանկության ոլորտին առնչվող միջազգային փորձի հաջող տեղայնացումից։

Քննարկմանն անդրադարձ է եղել նաև դատական համակարգի ամբողջական թվայնացման գործընթացին և այդ ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքներին։

Կիսվել

նկարներ