Հայ դատավորները Վարշավայում մասնակցել են «Օրենքի գերակայության և վարչական արդարադատության անկախության վերաբերյալ» համաժողովին
03.11.2025
> Meri: 2025 թվականի հոկտեմբերի 29-30-ը Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանը, նույն դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը, վարչական դատարանի դատավորներ Արթուր Ավագյանը և Վարազդատ Միքաելյանը Վարշավայում մասնակցել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմակերպված «Օրենքի գերակայության և վարչական արդարադատության անկախության վերաբերյալ» համաժողովին։
Միջոցառուման նպատակն էր մեկտեղել օրենքի գերակայության և վարչական արդարադատության կայացման գործում մասնակից պետությունների առաջատար փորձը։
Համաժողովին էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, դատավոր Վարազդատ Միքաելյանը ներկայացրել է վարչական արդարադատության զարգացմանն ուղղված միջոցառումները և բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով վարչական արդարադատության էլեկտրոնային համակարգի ներդրումը։
Համաժողովին ընդհանուր առմամբ քննարկվել են դատական համակարգ-քաղհասարակության երկխոսության ներկա վիճակն ու դրա բարելավմանը նպաստող միջավայրի ստեղծման հնարավորությունները։
նկարներ